Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Երբ ասում ես «Կտոր մը երկինք», անմիջապես կարող ես երգել ֆիլմի երաժշտությունը»

«Երբ ասում ես «Կտոր մը երկինք», անմիջապես կարող ես երգել ֆիլմի երաժշտությունը»
20.09.2014 | 11:47

«Նարեկացի» արվեստի միության կազմակերպած «Մանսուրյանական օրերը» ամփոփվեցին հանդիսավոր համերգով: Անվանի կոմպոզիտորի 75-րդ տարեդարձին նվիրված համերգը մեկնարկեց ալեգրո «Ալլեգրո Բարբարո» ստեղծագործությամբ : Հնչեցին նաև Տիգրան Մանսուրյանի դաշնամուրային տրիոն, հայրենները, խմբերգերը:

Մանսուրյանական արվեստը ծանոթ և սիրված է նաև ֆիլմերից: Կինոռեժիսոր Նիկոլայ Դավթյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ երբ ասում ես «Կտոր մը երկինք», անմիջապես կարող ես երգել ֆիլմի երաժշտությունը. «Մարտին Վարդազարյանը մի առիթով ասաց, եթե ֆիլմում երաժշտություն չպիտի լինի, դա պետք է որոշի կոմպոզիտորը,-ասաց ռեժիսորը:-Այսինքն՝ լռությունը, երաժշտության չլինելն անգամ երաժշտություն է: Եվ դա այնքան կարևոր է, որ կոմպոզիտորն է որոշում: Քիչ առաջ, երբ լսում էի հայրենները, ես ֆիլմ էի տեսնում...»:
Հավելենք, որ Կոմիտասի անվան կամերային տանը կազմակերպված երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Տիգրան Մանսուրյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկել է «Նարեկացի» արվեստի միությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ